Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այժմ ընթանում է Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:
Համաժողովին ներկա էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, պետք է հասկանալ, թե միջազգային փորձի կողմից առաջարկվող գործիքակազմը որքանո՞վ է կիրառելի Հայաստանի համար և եթե կիրառելի է, ապա որը պետք է դառնա այն հարթակը, որտեղ բռնարարը կկարողանա երկխոսել այն անձի հետ, ում իրավունքները խախտել է և ի վերջո գալ հաշտեցման:
«Անցումային արդարադատության իմասը ճշմարտության ամրագրումն է, որպեսզի տվյալ երկրում, այս դեպքում Հայաստանում այդպիսի երևույթներ այլևս չկրկնվեն և ապագային միտված երկխոսությունը և հաշտեցումը»,-նշեց Արարատ Միրզոյանը և հավելեց, որ միայն խորը ուսումնասիրությունից հետո կարելի է որոշել՝ գնալ այս ուղղությամբ, թե՝ ոչ:
Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ անցումային արդարադատության ճանապարհը «շատ ցավոտ է լինելու», քանի որ երկխոսությունից և հաշտեցումից առաջ պետք է լինեն մեղքի ամրագրումները և մեղավորների անունները:
«Բնականաբար, կլնեն մարդիկ, որոնք կասեն, որ սա համերաշխության և երկխոսության ճանապարհ չէ, բայց կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ թողությունը կա և մեղավոր կողմը ճանաչում է իր մեղքը: Սա կարճ, ցավոտ ճանապարհ պետք է լինի, այսինքն, երկխոսությունից և հաշտեցումից առաջ պետք է լինի մեղքի որոշումը»,-նշեց նա:
Մանրամասները՝ այստեղ: