ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն կստեղծվի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը կլինի պաշտպանության նախարարը՝ Դավիթ Տոնոյանը:
Որոշման մեջ ասվում է.
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝
1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները: