Այս դեպքում իմ զրուցակիցն անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես պատասխան չունեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի արձագանքի մասին

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բելառուսի ԱԳՆ խոսնակի արձագանքին՝ իր հնչեցրած հայտարարության վերաբերյալ:

«Այս դեպքում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես պատասխան չունեմ: Ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ և կասկած չկա, որ ինչ ասել եմ, տեղի է ունենալու: Ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և այլ գործընթացների վերաբերյալ: Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանին վերաբերող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն և հետևողականորեն, նաև գործընկերության միջավայրում, պաշտպանել ՀՀ շահերը:

Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Փաշինյանը նշեց.

«Այդ գործարքները դատապարտում ենք և համարում ենք ընդդեմ ՀՀ շահերի: Կարծում ենք, որ նման գործարքները խափանում են ՀԱՊԿ գործընկերության բովադակությունը»,-նշել է նա:

Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրեն զարմացրել էր այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել