Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության արտահերթ նիստից հետո լրագորղների հետ զրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ու՞մ մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ ասելով, թե պատգամավորներից մեկը մեծ կոռուպցիոն սկանդալի մեջ է ներքաշված եղել, պատասխանեց՝ «Առաջիկա օրերին պարզ կլինի»
Հիշեցնենք, որ հոկտեմբվերի 24-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Փաշինանի խոսքով, նախաձեռնություն կլինի պատգամավորի կալանավորելու վերաբերյալ:
«Դա կաշառքի գործ է: Դա նաև մի փոքր կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնայաների հետևից»նշել էր նա: