Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը. Նիկոլ Փաշինյանը ասում է, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա հարուցված քրեական գործ.

«100 տոկոսով ապացուցված է և 2 ամիս է պաշտոնական պատասխանին ենք սպասում: Որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Դա նաև մի փոքր կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: 3 ամիս է այդ թուղթը չի գալիս, ձգձգում են:

Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնայաների հետևից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել