Ցմահ դատապարտյալները չեն համաներվի, սակայն նրանց հանդեպ վերաբերմունքն աննախադեպ է. Արտակ Զեյնալյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է քրեական պատիժներից համաներման մասին օրինագիծը: Այս նախագծով սահմանվում է, որ համաներումը չի տարածվելու ցմահ դատապարտյալների վրա:

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց տվեց օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե 11 պատգամավոր դիմել է նրան այն հարցով, թե ինչու են նրանք դուրս մնացել համաներման շրջանակներից: Ի պատասխան Արտակ Զեյնալյանը նշեց.

«Մեր վերաբերմունքը ցմահների նկատմամբ արդեն դրսևորվել է, և դա, կարող ենք ասել, աննախադեպ է»,- նա նշեց, որ նրանց հանդեպ գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը, արդեն իսկ վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դրական միջնորդություններ, եզրակացություններ են ներկայացվում դատարաններ:

Ավելին, այս կառավարության օրոք արդեն իսկ ցմահ դատապարտյալ է վաղաժամկետ ազատվել: Նախարարի խոսքով, վարչապետն էլ նշել է, որ համաներում չի լինի ցմահ դատապարտյալների հանդեպ, սակայն նրանց հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերվում է, յուրաքանչյուր դիմումը մանրամասնորեն քննվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել