Էդ միանգամից քանի՞ հոգու բաց թողեցիք, որ կալանավայրերում արդեն տեղերը ազատվեցին. Մարգարիտ Եսայանը՝ նախարարին

Այսօր ԱԺ-ում քննարկվում է քրեական պատիժներից համաներման մասին օրինագիծը:  Մինչ նախագիծը ներկայացնելը Արտակ Զեյնալյանը նշեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատարապարտված կա 2882 անձ՝ ամբողջ մահճակալաների թիվն է 5346: Եվ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված չեն:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց տվեց, թե ինչն է պատճառը, որ մինչև վերջերս բազմիցս խոսվում էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները մարդաշատ են, գերբեռնված են. «Էդ միանգամից քանի՞ հոգու բաց թողեցիք, որ կալանավայրերում արդեն տեղերը ազատվեցին: Երբվանի՞ց դռները բաց թողեցիք»:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ դռները չեն բացվել և ամեն ինչ արվել է օրինականության շրջանակում և դա նոր  կառավարության աշխատանքի արդյունքն է. երբ ինքը ստանձնել է նախարարի պաշտոնը, այդ ժամանկ էլ որոշ ՔԿՀ-ներում 1 մահճակալի վրա 2-3 անձ է քնելիս եղել հերթափոխով: Այս խնդիրը լուծվել է մի քանի գործոնների համակցությամբ. նախ դատապարտյալների վերաբաշխում է եղել տարբեր ՔՀԿ-ներում: Ներկայումս գործում է վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը և դրա շնորհիվ վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմումների շուրջ  1/3-ը բավարարվում են: Նաև նախկինի պես դատարանները շատ չեն կիրառում խափանման միջոց կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել