Խոշոր պայթյուն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շրջանային շենքում

ՌԴ Արխանգելսկի շրջանի Անվտանգության դաշնային ծառայության շենքում պայթյուն է եղել. այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Регион 29»-ին:

Հայտնում են, որ խոշոր պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 8:50-ի սահմանում: Ականատեսները պատմել են, որ պայթյունից անմիջապես հետո երկու հոգի դուրս են թռել շինությունից, իսկ ներսից տնքոցների ձայներ են լսվել:

Այս պահին տվյալ շրջանը ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության  աշխատակիցների կողմից շրջափակված է, տուժողները դուրս են բերվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել