Տան մաքրուհին տեսել է տանտիրոջ ոսկյա զարդերն ու փողերը. սպանություն Երևանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է մի գործ, որով մեղադրանք է առաջադրված տան մարքուհուն՝ ավազակության, խարդախության, սուտ մատնություն կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցավոր համաձայնության գալով Կարոյի և Տաթևիկի հետ, դիտավորությամբ կյանքից զրկել է Ս-ին՝ զուգորդված ավազակությամբ:

Տաթևիկը մաքրություն է կատարել Ս-ի բնակարանում և  տեսել է վերջինիս ոսկյա զարդերը և գումարները: Նախապես պայմանավորվել է Լևոնի հետ, որն էլ մուտք գործելով Ս-ի բնակարան, խեղդամահ է արել նրան: Բացի դրանից՝ Լևոնը փորձել է օժանդակել Կարոյին Ս-ի ծառայողական անձնական աշխատասենյակից կատարելու խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակություն:

Գործը դատարան է մուտքագրվել դեռևս 2016 թվականին և դեռևս քննության փուլում է: Լևոնը և Կարոն նախկինում դատված չեն եղել, Տաթևիկն ունեցել է դատվածություն:

Լևոնի և Կարենի հանդեպ խափանման միջոց ընտրված է կալանավորումը, Տաթևիկի հանդեպ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել