ԱԳՆ-ն՝ Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում հայերի ներկայության մասին

Ջակարտայից Սումատրա կղզի չվերթն իրականացնող Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ է բարձրացել տեղական ժամանակով 06։20-ին և ռադարներից անհետացել է 06։33-ին:

Ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ:

Օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան, այս մաիսն գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ինդոնեզիայի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցչին:

Աղետի պահին օդանավում եղել է 181 մարդ, 2 օդաչու և անձնակազմի 6 անդամ:

ՀՀ արտաքին գործերի նախախարությունից տեղեկանում ենք, որ ըստ նախնական տվյալների՝ Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել