Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունը որպես վարչապետի թեկնածու առաջադրելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Պատգամավորը նշեց, որ որոշումը վերջնական չէ, սակայն ամենայն հավանականությամբ այդպես կլինի:
«Զուտ իրավաբանների խորհրդով, որպեսզի օրենքի ձևակերպումներին համապատասխան լինի, հարկավոր է, որպեսզի առաջին անգամ վարչապետ առաջադրվի և չընտրվի և 2-րդ անգամ նաև չառաջադրվի: Այսինքն, եթե նույնիսկ առաջադրվի, միևնույն է, չի ընտրվելու: Իրավաբանների մի մասը ավելի ճիշտ են համարել այս տարբերակը»,-հայտնում է Հայկ Կոնջորյանը: