Մեր նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է. կայացավ ԱԻ նորանշանակ նախարարի առաջին խորհդակցությունը

Հոկտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտեց ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը:

ԱԻ նախարարը նշեց, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու:

«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», – նշեց ԱԻ նախարարը:

ԱԻ նախարարը նշեց, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել