Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ Ազգային ժողովին, ներկայացրեց, թե ինչ քննարկումներ են եղել քաղաքական ուժերի հետ:
Նա Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին խնդրեց լքել ԱԺ-ի տարածքը և նշեց, որ այն բաց կլինի ինչպես Բաղրամյան 26-ի այգին է բաց՝ առավոտյան 10:00-ից, մինչև 23:00-ն:
Վարչապետը և քաղաքացիները հարգեցին նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ բուռն ու երկար ծափահարություններով:
Այնուհետև քաղաքացիները վարչապետի գլխավորությամբ լուռ երթով քայլեցին Բաղրամյան պողոտայով դեպի Փոքր Կենտրոն: