Մեկ աշխատանքային օրը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի համար բավարար չէ, որ ուսումնասիրի դիմումները

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կառավարության հերթական նիստին, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գործադիրի անդամներին կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ  լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմում են ներկայացնում բազմաթիվ քաղաքացիներ և  մեկ աշխատանքային օրը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի համար բավարար չէ ներկայացված դիմումները պատշաճ, բազմակողմանի ուսումնասիրելու և օբյեկտիվ ընտրություն կատարելու համար:

Բացի այդ, նախագծով հստակեցվում են դիմումների ընդունման ժամկետները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացվող փաստաթղթերը:

Նշենք, որ կառավարության որոշման նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ որշման ընդունման դեպքում կսահմանվի ողջամիտ ժամկետ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ընտրություն կատարելու համար և նրան հնարավորություն կտրվի կատարելու անաչառ և օբյեկտիվ ընտրություն,ինչպես նաև կհստակեցվեն դիմումների ընդունման ժամկետները և քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացվող փաստաթղթերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել