Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը գրում է.
«Սիրելի լոռեցիներ, ի ուրախություն վարորդների՝ ուզում եմ հայտնել, որ օրերս հանդիպել եմ Լոռու մարզում գազալցակայանների բիզնեսով զբաղվող գործարարների հետ։ Բանակցությունների արդյունքում եկել ենք ընդհանուր համաձայնության, որ գազի սակագինը գազալցակայաններում հոկտեմբերի 1-ից 10-15 դրամով կիջեցվի։
Վստահեցնում եմ, որ կպահպանվի նաև որակը»: