Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309րդ հոդվածի 2րդ և 3-րդ հոդվածներով արարք՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար:  Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Նա նշեց, որ, ըստ մեղադրանքի, Երանոսյանը այս տարվա ապրիլի 16-ին և 22-ին (երբ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին անցկացվում) հատուկ միջոց կիրառելու իրավասություն չի ունեցել:

Լևոն Երանոսյանի հանդեպ որպես խանափման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Մեր այն հարցին, թե արդյոք Երանոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Տիգրան Սաֆարյանը պատասխանեց՝ մեղադրանքը չի ընդունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել