«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակի առթիվ:
Նա ֆեյսբուքյանի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները եև շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: