«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի կոշիկի մեջ հայտնաբերվել է թմրամիջոց

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՔԿՎ մամուլի բաժինը:

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4,7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3,7 գրամ, և 2,2 գրամ կանաչավուն զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել