Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ գրասենյակում խուզարկության մասին

Երեկ ոստիկանության աշխատակիցները գործողություններ են կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում: Երևանի ավագանու թեկնածուների ցուցակի առաջատար  Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե ոստիկանության գործողությունները  նպատակ ունեն հանրային կեղծ կարծիք ձևավորել, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում և ստեղծել վախի մթնոլորտ։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս հարցի վերաբերյալ ասաց.  «Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության… բայց ես կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել