Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի ԱԳ նախկին նախարար Դերմոտ Ահերնի Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին ուղղված նամակում բարձրաձայնած կոպիտ ընտրախախտումների դեպքով դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ դատավոր Կիմ Բալայանի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի խոսքով՝ աշխատանքային խումբն իր նախաձեռնությամբ է այդ նյութը վերցրել կայքից:
«Ցավով, պետք է ասեմ, որ արձանագրությունը ստորագրող հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մենք հաղորդում չենք ստացել նման հանցագործության դեպքի մասին»,- ասաց Կորյուն Փիլոյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net