Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն սեպտեմբերի 14-ին գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:

Նիստին, որի օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության հարցն էր, մասնակցել է խորհրդի 15 անդամից 13-ը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` Հարություն Մարությանը, Հայկ Դեմոյանը, Արմեն Ասրյանը և Ստեփան Ստեփանյանցը: Շուրջ 3 ժամ հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են թեկնածուների՝ թանգարանի զարգացման տեսլականին, որին հաջորդել է հարց ու պատասխան: Արդյունքում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրվել ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։ Վերջինիս օգտին քվեարկել է խորհրդի 11, Հայկ Դեմոյանի օգտին՝ 2 անդամ։

Ստորև՝

Հարություն Տիրանի Մարությանի կենսագրությունը

Պատմական գիտությունների դոկտոր
Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ.
1963-1973 Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց
1973-1978 Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն
1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն

Ակադեմիական և փորձագիտական գործունեություն

1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով
2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ
2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես
2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու
2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից)ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական
2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ
2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ
2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ
2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականի միջազգային գիտական խորհրդի անդամ
2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ
2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ
2017-«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել