ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Իրավաբան.net-ի հետ զրույցում քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս գործի շրջանակներում «բազմաթիվ տեղերում խուզարկություններ են անցկացվում», այդ թվում՝ Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում: