ՀՔԾ-ն՝ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների մասին

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա: Ուստի լրատվամիջոցներին հորդորում ենք իրականության հետ որևէ աղերս չունեցող նման լուրեր տարածելուց առաջ դրանց հավաստիությունը նախ ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել