Սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր կլինի:
Նախորդ տարի աշխատանքային օրվա տեղափոխություն էր կատարվել, որը կապված էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի տոնակատարության հետ:
Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել, հետևաբար սեպտեմբերի 17-ը կլինի սովորական աշխատանքային օր: