ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ հօգուտ հայաստանցի «Եհովայի վկաներ»-ի

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 19 անդամներ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ.-ի օրենքով սահմանված հիմքերով, զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու խնդրանքով դիմել էին ՀՀ իշխանություններին։

 

 

Նրանք իրենց դիմումը հիմնավորել էին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի (Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը) 1-ին մասով, որի համաձայն` «Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը:

 

 

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն նրանք պետք է իրենց ծառայությունն անցնեն հիվանդանոցներում, ծերանոցներում և դիսպանսերներում։

 

 

Սակայն 2005 թվականի մայիս եւ հունիս ամիսներին նրանք տեղեկացրել էին այդ հաստատություններին, որ ելնելով այն հանգմանքից, որ այլընտրանքային ծառայությունը զինվորական ծառայության հսկողության տակ է, իրենք գիտակցաբար այլևս չեն կարող ծառայությունը շարունակել և լքել են այդ հասատաությունները։

 

 

Ծառայությունը լքելուց հետո տեղի ունեցած քրեական դատավարության արդյունքում նրանք մի քանի ամիս անցկացրել են կալանավայրում։

 

 

17 դիմումատուներ գանգատարկել են, որ իրենք պատժվել են մի գործողության համար, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) համաձայն խախտում չի համարվում: Այնուհետև, հիմնվելով նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետին (Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման) նրանք բողոքարկել էին իրենց անօրինական կալանքի դիմաց նրանց փոխհատուցման պահանջի մերժումը։

 

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս գործով գտել է, որ Հայաստանը թույլ է տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի խախտումներ:

 

 

ՄԻԵԴ-ը մերժել է երկու դիմումատուների պահանջները, իսկ 17 դիմումատուներից յուրաքանչյուրին` որպես պահանջների արդար բավարարում, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վճարել 6․000-ական` եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 17 դիմումատուներին միասին 10․000 եվրո` որպես ծախսերի եւ վճարումների փոխհատուցում։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել