Սննդամթերքի որակից է կախված այդ սննդամթերքն օգտագործող մարդկանց կյանքի որակը:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացումը (վաճառքը) կասեցում է և կատարվում է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար:
Կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում իրականացվում է իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում:
Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են կասեցման պատճառը և կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:
Աղբյուրը` Իրավաբան.net