Գործատուն իրավունք կունենա աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե նա ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի կատարել իր պարտականությունները

Սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Փոփոխության է ենթարկվել աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ մասը:

Նախագծի ընդունումից հետո գործատուն իրավունք կունենա աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի կատարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել