Սննդի անվտանգության պետական ծառայությունը խանութում ադրբեջանական արտադրության կոնֆետ չի հայտնաբերել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչն Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» անվամբ խանութում վաճառվող ադրբեջանական արտադրության «Best cherry» անվանմամբ կոնֆետ չի հայտնաբերել: Այսօր այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

 

Երեկ Իրավաբան.net-ը հրապարակել էր նյութ, որ «Արարատ» խանութում վաճառքի է դրված եղել ադրբեջանական արտադրության կոնֆետ, իսկ Իրավաբան.net- իր լրագրողին խանութի սեփականատերը հայտնել էր, թե ինքը մեկնել է Վրաստան ավտոմեքենա գնելու եւ իր հետ բերել է նաեւ 5 կիլոգրամ կոնֆետ, որը խանութում վաճառում է: Նրա խոսքով` սահմանում որեւէ խնդիր չի առաջացել:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի N 220-Ա հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 27 մայիսի, 2011թ. N 87-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել