Վարչապետը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։
3. ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել