Սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում ընդգրկել տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը և աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում: