Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ․ մեծաքանակ թվով անորակ վարտիքներ են հայտնաբերվել

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել