ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, օգոստոսի 24-ի որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:
Արտակ Կրկյաշարյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում:
1999 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001-2005թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում` որպես քննիչ:
2005-2007թթ. – ՀՀ զինվորական դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ:
2007-2012թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության Սևանի կայազորի (5-րդ կայազորային) քննչական բաժնի պետ։
2012 – 2013 թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի (4-րդ կայազորային) քննչական բաժնի պետ։
2013 – 2018թթ. – ՀՀ զինվորական դատախազի տեղակալ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – զինվորական քննչական գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ պետական և գերատեսչական պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր։
Ամուսնացած է, ունի երեք երեխա: