ՄԻՊ աջակցությամբ մայրը հնարավորություն է ստացել տեսակցել իր անչափահաս երեխաներին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանում ենք, որ երկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է ՄԻՊ աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում:

Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորումները: Արդյունքում, հարցը կարգավորվել է: Դիմումատուն ևս Պաշտպանին տեղեկացրել է, որ անխոչընդոտ կարողանում է տեսակցել երեխաներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել