Կքննարկվի քաղծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում դատական ներկայացուցչության հարցերը սահմանելու մասին որոշումը

Օգոստոսի 30-ին կայանալիք կառավարության հերթական նիստի ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գործադիրի անդամներին կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում դատական ներկայացուցչության հարցերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության դադարումից հետո իրավահաջորդություն չի նախատեսվել, ինչպես նաև այն, որ օրենսդրությամբ կարգավորված չէ, թե մարմնի դադարումից հետո դատական գործընթացներում ներգրավված մարմնի ներկայացուցչությունը ինչպես է իրականացվելու, ուստի կառավարության որոշման նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության դադարումից հետո ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում ներկայացուցչության հարցերը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն համապատասխան մարմինների  ներկայացուցչության  հարցերը, որոնք որևէ առնչություն ունեն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում:

  Հավելենք, որ որոշման նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել