Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորում  է արագացված դատաքննության ինստիտուտը: Այսպես՝
1. Արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`

1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.

2) հայցն ակնհայտ հիմնավոր է.

3) հայցն ակնհայտ անհիմն է։

Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը։

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում, որի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները:

2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կարող է կայացվել գործի քննության յուրաքանչյուր փուլում։

Արագացված դատաքննության կարգը և ժամկետները։

1. Սույն օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում դատարանն անհապաղ անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուն։

Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատական ակտի վերացումը։
1. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին` այդ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել