Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները։
Ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր, իսկ համատեղ բնակության վայրը չլինելու դեպքում՝ այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են վերջին համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Ընդհանուր քաղաքացիություն կամ համատեղ բնակության վայր չունեցող ամուսիններն ամուսնական պայմանագիր կամ մեկը մյուսին ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելիս կարող են ընտրել ամուսնական պայմանագրով կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները որոշելու համար կիրառման ենթակա օրենսդրությունը։ Եթե ամուսինները չեն ընտրել կիրառման ենթակա օրենսդրությունը, ապա ամուսնական պայմանագրի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել