ՀՀ աշխատանքյաին օրենսգիրքը ամրագրում է աշխատողի իրավունքը՝ տեղեկություններ ստանալ այն աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, որոնցում նրանք ներգրավված են։ Այսպես՝
1. Աշխատողներն իրավունք ունեն ստանալու աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն:
2. Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվող տեղեկատվության չափը պայմանավորվում է սոցիալական գործընկերության մակարդակով:
3. Տեղեկատվությունը ներառում է`
1) տեղեկություններ` գործատուի ներկա և ապագա գործունեության մասին.
2) տեղեկություններ` զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին.
3)տեղեկություններ` աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին.
4) այլ տեղեկություններ` աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք չեն համարվում:
4. Տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ: