ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։ Թիվ 554-Ա հրամանի համաձայն Արթուր Նորիկի Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ։
Թիվ 552-Ա հրամանով՝ Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել է Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ։
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից