Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերիյ Օսիպյանի հրաժարական տալու լուրերի մասին

Ոստիկանության հասարակայնության կապերից հայտնում են, որ լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:

«Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում:
Ինչ վերաբերում է ոստիկնության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել