Հայկական շուկա է մուտք գործում ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը: Այս մասին հայտնում են քաղավիացիայի պետական կոմիտեից:
Ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 1-ից չվերթներ կիրականացնի Երևան-Դոնի Ռոստով-Երևան, Երևան-Կրասնոդար-Երևան և Երևան-Ստավրոպոլ-Երևան երթուղիներով: