Մանվել Գրիգորյանին լուսանկարողը կազատվի ԱԱԾ-ում զբաղեցրած պաշտոնից

Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին օգոստոսի 25-ին Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Փոխանցում է yerkirmedia.am-ը:

«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել