Վարչապետի նստավայրում Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ժամանակ կանցլերը անդրադարձավ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում վիզաների ազատականացման հարցին:
Անգելա Մերկելը նշեց, որ քայլեր արվում են ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման ռեժիմը մտցնելու ուղղությամբ:
«Վրաստանի և Ուկարինայի համար արդեն վիզաների ազատականացում իրականացվել է և դա սերտորեն առնչվում է նրանց միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցը ավելի մեծ առաջընթաց կունենա: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արձանագրել՝ Հայաստանում տեղի ունցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտագաղթի տեմպերը դանդաղել են:
«Դա նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները որպես գործընթաց ոչ թե պետք է ՀՀ-ից արտագաղթը խրախուսեն, այլ պետք է խրախուսեն հայրենադարձությունը»,-նշեց Փաշինյանը: