Մենք հետևել ենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել

Վարչապետի նստավայրում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը:

ՀՀ վարչապետը իր խոսքում նշեց, որ այս այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ կկազմվի, որը կվերաբերվի տարբեր ոլորտներում ՀՀ-ի և Գերմանիայի համագործակցությանը:

«Շատ ուրախ եմ, որ տիկին կանցրելը արդեն զգացել է այն դրական մթնոլորտը, որը Հայատստանում կա Գերմանիայի և կանցլերի նկատմամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անգելա Մերկելը իր հերթին նշեց, որ ուրախ է ՀՀ-ում գտնվել ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության 100- ամյակի, այլ նաև վերջին շրջանում կատարված մեծ փոփոխությունների համար: Նա նաև անդրադարձավ Ծիծեռնակաբերդ իր այցին:

«Մենք գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և այս փաստը չպետք է մոռացվի: Մենք հետևել ենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին, թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է անվանել»,-նշեց կանցլերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել