Վանաձորում շուրջ 30 նոր տեսախցիկներ կտեղադրվեն

Լոռու մարզպետարանում կայացել է մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձեւաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանությունը սեպտեմբերին նախատեսում է հայտարարել մեկամսյակ, որի շրջանակներում հերթապահություններ կսահմանվեն այն դպրոցներին հարող հատվածներում, որտեղ լուսացույցներ տեղադրված չեն, բացի այդ դպրոցներում կանցկացվեն նաեւ երթեւեկության կանոնների ուսուցման դասընթացներ: Կարեւորվեց նաեւ դպրոցների մոտ, խնդրահարույց հատվածներում ճանապարհային նշանների կամ արագաչափերի տեղադրման անհրաժեշտությունը:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը հարցի կապակցությամբ նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ն. Սարգսյանն անդրադարձավ նաեւ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին, այդուհանդերձ նաեւ՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու արատավոր պրակտիկային վերջ դնելու մեխանիզմների կիրառմանը եւ այլն: Ա. Օհանյանը ասաց, որ քննարկվում է քաղաքում շուրջ 30 տեսախցիկների տեղադրման հարցը՝ այդ թվում եւ հաճախ աղտոտվող վայրերում:

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել