Անահիտ Ավանեսյանը գործուղվել է Ժնև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը գործուղվել է Ժնև: Ստորև ներկայացնում ենք որոշու,ը.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2018 թվականի օգոստոսի 22-24-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մատակարարման շղթայի վերաբերյալ խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել