Խնդիրը իրավական դաշտում է․ պարզաբանում է Դիանա Գասպարյանը

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:

iravaban.net-ը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ՝ պարզելու իրողությունը։ Նա մեզ հետ զրույցում նշեց․
«Այո, դա համապատասխանում է իրականությանը։ Ես ծանուցում եմ ստացել ընդհանուր իրավասության դատարանից,  հավանաբար սխալմունք էր տեղի ունեցել, այնուհետև նոր վարչական դատարանից՝ իմ նկատմամբ հայց ներկայացնելու վերաբերյալ։ Նշեմ, որ մենք պատրաստվում ենք հայցադիմումին պատասխանել։
Ինչպես նաև, պարզաբանեմ, որ խնդիրը իրավական դաշտում է բացառապես։ Նախկին քաղաքապետի կողմից ՔԿԱԳ նախկին պետի նշանակումը պաշտոնին ներկայացվող օրենքով սահմանված պահանջների խախտմամբ է տեղի ունեցել, այդ իսկ պատճառով ես կարգադրությունը առոչինչ եմ համարել։
Եվ Ժողովուրդ օրաթերթը իր հրապարակումներում նախկին իշխանությունների գործունեության հետ է կապում դա, քանի որ նախկին ՔԿԱԳ պետը Մանվել Գրիգորյանի ծանոթներից է։ Այսինքն, փորձ է արվել քաղաքական ենթատեքստ տալ հարցին, այնինչ իմ կարգադրության մեջ ոչ մի քաղաքական խնդիր չկա, խնդիրը իրավական դաշտում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել