Այսօր Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:
Կապանում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2018-ի հոկտեմբերի 21-ին: Ընտրությունների անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացվեց 3 մլն 610 հազար դրամ: