Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը. այս մասին նշվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի 100 օրվա աշխատանքների ամփոփման մեջ:

«Նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Ըստ առաջարկի՝ Պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77000 շահառուի համար  2019 թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել