Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի. այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ գործով անցնող բոլոր անձիք՝ վկա, տուժող, մեղադրյալ, իրենց գտնվելու վայրը փոխելու դեպքում պարտավոր են տեղեկացնել նախաքննական մարմնին.
«Գնալու մտադրոըթյուն, որքան ես գիտեմ, չի ունեցել, չունի և չի էլ ունենա, որովեհտև, գիտեք, ինքն է եկել, երբ կարող էր չգալ: Ես մտավախություն չունեմ և չեմ էլ կարծում, որ մտավախությունների տեղիք կա», – ասաց նա:
Նա ասաց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին օր ու գիշեր հսկում են թիկնապահները, ովքեր աշխատում են ԱԱԾ-ում․ «Նրա մոտ քննությանը խոչընոտելու հավանականությունն ավելի քիչ է, քան այլ մարդկանց մոտ»,-ասաց Հայկ Ալումյանը։