Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է “www.politik.am” էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները

Հարկադիր կատարման ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է՝

«Հարկադիր կատարման ծառայությունը պաշտոնապես հերքում է ս/թ օգոստոսի 15‑ին “www.politik.am” էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ» վերտառությամբ հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները՝ դրանք որակելով որպես կատարյալ ապատեղեկատվություն:

Հարկադիր կատարման ծառայությունը զանգվածային լրատվության բոլոր միջոցներին հորդորում է Ծառայության ղեկավար կազմի և Ծառայության գործունեությանն ընդհանրապես առնչվող հրապարակումներ կատարելիս դրանց իսկությունը ճշտել Հարկադիր կատարման ծառայությունից՝ այսպիսով զերծ մնալով որևէ կերպ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց»:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել